Տենոր և երգահան

Englische Flage-1
Deutsche Flage-1
vorschaubild
Armenische Flage-1

«Կռունկ»


Գեղարվեստական մշակումներ հայկական երգարվեստի վերջին երեքհարյուր տարիներից




Արարատ Հայաստան © Մ. Ա.

© M.A.

Տպավորություններ Իրանից © Մ. Ա.

© M.A.

© M.A.

Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում՝ հայկական ընտանիքում։ Նա տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթում ստացել է առաջին մրցանակ։ Ավելի ուշ կրթություն է ստացել Բեռլինում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։

Մասիս Առաքելեան կոմպոզիտորը մշակում է հին եւ ժամանակակից հայկական, պարսկական եւ այլ լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով նրանց։

Ներկայումս շրջագայում է համերգներով՝ իր «Կռունկ» և «Երկխոսություն» ծրագրերով։

«Կռունկ» մի երաժշտական ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արևելքի և արևմուտքի մշակույթներն իրենց ճոխությամբ ու շնորհով հարստացնում են միմյանց։

«Կռունկ»-ը շոշափելով թաքնվածը՝ պատմում է տարբեր մշակույթների մեջ անտուն ճամփորդի փնտրտուքների մասին՝ բացահայտելու նրանց գաղտնիքները:

«Կռունկ»-ը հասնում Է մեր ակունքների խորքը՝ գտնելու լույսը:

Մասիս Առաքելեանը երևան է բերում Կոմիտասի բազմաթիվ երգերի թաքնված մոգական գաղտնիքները, նորովի Է բացահայտում նաև Սայաթ-Նովայի երաժշտությունը։

Նա կազմել և ներկայացնում է իր սեփական պոեզիան և կոմպոզիցիաներն ու  նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։


«Կռունկ»-ն օտար և միաժամանակ այնքան հարազատ հնչյունների մի համերգ է. այն միտքն ու հոգին ապաքինող ուղի է։  


Գոֆթեգու - Երկխոսություն


Ստեղծագործություններ 1000 տարիների պոեզիայից


Նոր «ԳՈՖԹԵԳՈՒ» ծրագիրը վերաբերվում է պարսկական գրականությանը։ Սկսելով հազար տարի առաջ Խայամից, անցնում է 14-րդ դար Հաֆիզին և հասնում 20-րդ դար՝ Նիմա Յուշիջին։ Թեմաները՝ անցյալը, մահը, կյանքն ու սերը, ոգեշնչում են Մասիս Առաքելեանին դրամատիկ ստեղծագործությունների։

CD Aufgeklappt - 1 (2)

«Կռունկ» ձայնասկավառակ

CD Krunk Cover Innen - 1 (2)

Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։