Տենոր և երգահան

Masis als Kind
Ardre & Masis

Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահամում (Իրան), հայկական ընտանիքում։

11 տարեկանում նա ընտրվել եւ դասավանդվել է հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի կողմից, որպես եկեղեցական երգչախմբի մենակատար։

13 տարեկանում ստացել է առաջին մրցանակ Իրանի Կրթության և  Գիտության Նախարության կողմից կազմակերպված բեմական արվեստի   մրցույթում։

22 տարեկանում նա հիմնել եւ ղեկավարել է Բեռլինի հայկական համայնքի երգչախումբը։

Հայ պատանիներին նա սկզբում սովորեցնում էր երգի բառերը ու դրանից հետո նոր երգելը։ Լինելով Սփյուռքում ծնված՝ նրանցից

շատերը չէին խոսում հայերեն։

Միևնույն ժամանակ նա գրում էր երաժշտություն երգերի եւ կիթառի համար, որոնց համար հետագայում նա ստեղծում է երաժշտական ձևավորում տարբեր երաժշտական ուղղություններով (ժողովրդական, փոփ եւ ռոք)։

Masis mit Gitarre

24 տարեկանում նա երկու այլ երաժիշտների հետ հիմնադրում է «ՄԱԳՈՒՄԱ» ջազ խումբը։ Որպես համահիմնադիր նա ստեղծագործում էր էքսպերիմենտալ ջազի ոճում, ստեղծում էր ռիթմեր՝ նվագելով դրանք կոնգասի և բոնգոսի վրա։

CD Cover MAGUMA
MAGUMA-2
Percussion-Tschä

Բեռլինում Մասիս Առաքելեանը Լ. Վիգգերի մոտ ստացել է օպերային երգեցողության տասնամյա կրթություն՝ որպես դասական տենոր։ Միաժամանակ Յ. Կրոնենբերգի մոտ նա սկսել էր հարմոնիայի և կոմպոզիցիայի իր տասնհինգամյա կրթությունը։

Masis lange Haare Berlin

Նորից Գարնան


Նորից գարնան, գարնան օրերը

Նորից սիրուն կեանքի ժամերը

Ով է տեսնում մեր անցեալը

Ով գիտե մեր ապագան



Տարի տարի սեր ու կարիք

Սնցեալ տարվա սերով պարի

Արև, արև կեանքի լար է

Համբերութեան հուր ու ճար է


Ով է տեսնում մեր անցեալը

Ով գիտե մեր ապագան…….



Խոսք և երաժշտություն`

Անդրանիկ և Մասիս Առաքելեան

2008թ. նա առաջին անգամ իր և Կոմիտասի ստեղծագործություններով  որպես գեղարվեստական երգ իր մեկնաբանմամբ, ելույթ ունեցավ Բեռլինի Կոնցերտհաուզում։

Masis mit langen Haaren bearbeitet - 1

Մասիս Առաքելեանը տարիներ շարունակ ուսումնասիրել է պարսիկ հայտնի բանաստեղծների ստեղծագործությունները, ինչպիսին են Հավեզը, Օմար Խայամը և Նիմա Յուշիդը՝ դրանց համար երաժշտություն գրելու նպատակով։

		Ապրիլ	  Եկան գարնան կանանչ օրեր, Բերին իր հետ լույս ու հույսեր, Եկան երազները քնքուշ, Ծակին աշխարհ ու դարձին հույս: Եկան կամուրջները փայլուն, Սրտիս ճամփին ցույց տվին տուն, Եկան լուսինն ու արև, Բերին աշխարհ լույս մութ օրեր.	 Սև աչքերովդ գարուն կանես, Ժպիտներդ սրտիս նվեր, Քիչ մի մնա իմ երազներումս, Փնջիր ու ծաղկիր,	 Դարձիր դու լու՜յս։  Եթե կարծեն գարունս, Անցավ ինչպես կայծակի պէս, Եթէ կարեն կոտրեցին, Սիրտս ու հոգիս, իր խենթ խոսքերի հետ, Օհ, գարուն կանես,  Օհ, գարուն կանես։                          Երաժշտություն և խոսք`Մասիս Առաքելեան
Masis Pergamon-1

Այդ փիլիսոփայական բանաստեղծություններն վերլուծելու համար նա հաճախել է «Դեհխոդա» գերմանա-իրանական արվեստի միությունում դասախոս Դյամշիդ Ռազբանի եռամյա գրական դասընթացները, ում հետ էլ հետագայում շարունակել է բանաստեղծությունների վերլուծությունը՝ դրանց համար երաժշտություն ստեղծագործելու նպատակով։ Այս աշխատանքի արդյունքում էլ 2010թ. ստեղծվում է «Գոֆտեգու-Երկխոսություն» ալբոմը։ Կարճ ժամանակ անց, 2011թ. Բեռլինի Փերգամոն թանգարանում, միջազգային «1000 տարի արքաների գիրք» ցուցահանդեսի շրջանակում, տեղի է ունենում այս աշխատանքի առաջնահամաերգը, որտեղ իր կողմից ներկայացվում են նաև Լորիս Ճգնավորեանի «Ռոստամ եւ Զոհրաբ» օպերայից հատվածներ։

Pergamon-2
Pergamon-3

Որպես տենոր և երգահան նա ինտենսիվորեն ուսումնասիրել է հայ երգահան և հայակական նոր դասական երաժշտության հիմադիր Կոմիտասի երաժշտությունը։ Կոմիտասի աշխատանքները պարզ են, լի չքնաղ մեղեդիներով, որոնք կրում են հայ երաժշտության հոգին ու շունչը, լինելով հայ երաժշտության հիմքերի բանալին։

Կոմիտասից և հայ երաժշտության արմատներից ոգեշնչվելով, նայելով դեպի առաջ, նպատակ ունենալով նոր ճանապարհ գնալու, տենոր և երգահան Մասիս Առաքելեանը 2013 թ. հրատարակում է իր «Կռունկ» անունով հայկական ձայնասկավառակը։

Այս աշխատանքով Մասիս Առաքելեանն օգտագործեց «հայկական գեղարվեստական երգ» հասկացությունը հայ երաժշտության համար՝ իր երգարվեստում  դնելով մի նոր հիմնաքար, որտեղ նա հայ երաժշտությունը, Կոմիտասի աշխատանքներն ու իր սեփական ստեղծագործությունները ներկայացնում է գեղարվեստական երգի իր մոտեցմամբ։

2016 թ. Մասիս Առաքելեանն իր «Կռունկ» ծրագրով ներկայացավ Հնդկաստանի Բանգալոր քաղաքի մի բուդդայական տաճարում, ավելի քան 150 երկրներից եկած մի քանի հազար հանդիսատեսի առջև։ Համերգից հետո մարդիկ ասում էին.- «Կարևոր չէր, որ երգերի խոսքերն հասկանալի չէին, երաժշտությունը մտնում է ուղիղ սիրտը և անմիջապես հուզում»։

2016 թ. նա համերգի հրավեր է ստանում Թեհրանի «Րաֆֆի» միության կողմից։ Համերգի ամբողջ հասույթն ու ձայնասկավառակների վաճառքի գումարը նա նվիրում է Արցախին։

Թեհրանի Արվեստնեերի և Ճարտարապետության համասարանը 2016թ. հրավիրում է Մասիս Առաքելեանին նրա «Կռունկ» ծրագրով Թեհրանի օպերային դահլիճում ելույթ ունենալու։ Սա Իրանի օպերայի պատմության մեջ առաջին և միակ անգամն էր, որ հայ արվեստագետը ելույթ էր ունենում միայն հայակական դասական ծրագրով և խոսում էր Ցեղասպանության և Կոմիտասի մասին՝ բացատրելով նրա աշխատանքների նշանակությունն հայ երաժշտության համար։

2016 թ. նա հրավիրվում է Թեհրանի միջազգային «Ֆաջր» փառատոնում իր«Կռունկ» ծրագրով հանդես գալու։

Այս ընթացքում «Իրանի արվեստագետների տանը» տեղի ունենում համերգ «Կռունկ և Երկխոսություն» ծրագրով։

Այս համերգում նա սահուն անցումներով ներկայացնում էր երգեր «Կռունկ» և  «Երկխոսություն»ալբոմներից։

 

2018թ. Մասիս Առաքելեանն Կոմիտաս-ինստիտուտ-թանգարանի համերգային դահլիճում ներկայացրեց Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» և «Կռունկ» ծրագրերը։ Այս համերգում նա անցումներով երգում էր գերմանական գեղարվեստական երգերն ու իր ստեղծագործած հայկական գեղարվեստական երգերն՝ ցուցադրելով նրանց ընդհանրությունը։

CD Krunk Cover Innen - 1 (2)_Fotor Kopie
Krunk-CD-aufgeklapt-4 - 1_Fotor Kopie
Indien Bangalore 2016
Indien Bangalore 2016
Indien Bangalore 2016
Raffi Club Tehran 2016
Khanehonarmandan-1 Tehran 2016
Opera Tehran 2016
Opera Tehran 2016-3
Khane Honarmandan Tehran 2016
KOmitas Museum Jerewan Armenien 2018
Komitas Museum Armenien 2016
Komitas Museum Armenien 2018
Komitas-Museum Armenien 2018

Մասիս Առաքելեանն մշակել է Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործություններից՝ դրանցից շատերն մշակելով ջութակի և թավջութակի համար,  ներկայանալով որպես քառյակ ։

Տարիներ առաջ նա գրել է սիմֆոնիկ երաժշտություն օրկեստրի համար, ինչը մոտ ապագայում կհրապարակվի։

Նրա սիմֆոնիկ աշխատանքներն ոգեշնչվում են առասպելական թեմաներից՝ ինչպիսին են մարդկության ծագումը, Էլեմենտների փոխազդեցությունը, աստվածները, մահվան վախն ու վերածնունդի ցանկությունը, անվերջ ստեղծվելն ու վերանալն բնության մեջ՝ վերածելով դրանց սիմֆոնիկ հնչերանգների։ Քանի որ ոչինչ մեզ՝ մարդկանց, այդքան մոտ չէ քան ինքը բնությունը, որից մենք ծագել և ուր մենք վերադառնում ենք։

Մասիս Առաքելեանը հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով իր աշխատանքները։ Որպես երգահան նա երաժշտություն է գրում հին եւ նոր հայ, պարսկական և այլ լիրիկական ստեղծագործությունների համար ու առասպելական թեմաների համար՝ իր ուրույն ոճով ձայնային պատկեր տալով նրանց։ Հայաստանից դուրս ծնված ևւ Եվրոպայում մեծացած լինելով՝ նա կապն հարազատ լեզվի, մշակույթի և հայրենիքի, որն առաջին անգամ 2011թ. Է տեսել, երբեք չի կորցրել։ Ոգեշնչվելով Հայաստանի դարավոր պատմությունից ևւ նրա հարուստ մշակութային ժառանգությունից, նա որոնում էր արմատներն ու հայ երաժշտության հիմքը՝ դրնաց իր ստեղծագործություններում եւ երաժշտական կողմնորոշման մեջ ներառելու համար։

Masis Eva

Երազումս


Երազումս տեսնեմ, հովերին կարոտ,

Իր գրկում դեմքդ, երգում օրոր։

Ապա, իմ կրծքում չորցել են սերմ ու ճուղ,

Թափառվել վազել կյանքումս բոլոր։


Օ՜, մոլորված եմ, մարում է լույսն քո,

Մանուշակների մեջ ես նոր ծաղկել,

Մայրիկ, ջերմ քո սեր.։


 Միայն իմ սրտում, հայացքդ է ապրում,

Սարսափված հոգուս կանգ տուր ու շունչ։

Ա՜խ, երգիր մի երգ էն օրերից պայծառ,

Որ լսեմ ձայնդ, հովն բերի երգդ ինձ մոտ,։


Օ՜, մոլորւած եմ, մարում է լույսն քո,

Մանուշակների մէջ ես նոր ծաղկել,

Մայրիկ, ջերմ քո սեր։


Երաժշտույոււն և խոսք` Մասիս Առաքելեան

Kulturbrauerei 2018
Kulturbrauerei 2018
Komitas Museum
Masis Foto CD Innen

Մասիս Առաքելեանը 2018թ. Բեռլինում հիմնադրված «Գիտելիք» հայկական կիրակնօրյա դպրոցի համահիմանդիրներից է, որտեղ նա հանդես է գալիս որպես ղեկավար, երաժշտական ղեկավար, երգի ուսուցիչ եւ երգչախմբի ղեկավար։

2016թ. նա իր առաջին համերգով հանդես եկավ Հայաստանում և ներկայացրեց «Կռունկ» ծրագիրը մայրաքաղաք Երեւանում։

Դրան հաջորդեցին այլ համերգներ։

2018թ. Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նա հանդես եկավ մենահամերգով, «Կռունկ և պոետի սերը» միասնական ծրագրով, Էրեբունի-Երևանի 2800-ամյակի առիթով՝ համերգն նվիրելով քաղաք Երևանին։

2016թ.-ից Մասիս Առաքելեանն համերգներով հանդես է գալիս Հայաստանում։

Հայ հանդիսատեսի համար, ինչպես նաեւ այլ երկրներում նախատեսվում են նորանոր ելույթներ։

Նա ապրում ևւ աշխատում է Բեռլինում, Գերմանիա։

Komitas-Museum
Opera Tehran 2016